Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված 11 սուպերմարկետներին ԱՁ–երի միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ եթե նոր ծանուցում ստանա, կրկին կներկայանա եւ կտա գործին վերաբերող իր ունեցած տեղեկությունները։
Հարցին, արդյոք բավարարե՞լ են իր պատասխանները ԱԱԾ-ին, Մաշադյանը հայտարարեց, որ չի կարող գնահատական տալ. «Պատասխանները չեմ կարող հնչեցնել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում»,–հավելեց նա՝ նկատելով, որ ինքը ուներ որոշակի տեղեկություն ԱԱԾ կողմից հարուցված գործի վերաբերյալ։