Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սեւանա լճից վերսկսվել են ջրբացթողումները ոռոգման նպատակներով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, որը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն օրվա դրությամբ այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 40 միլիոն 532 հազար խմ ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 107 միլիոն 476 հազար խմ ջուր: Ստորգետնյա ճանապարհով այս տարվա ընթացքում լիճ է լցվել 12 միլիոն 564 հազար խմ ջուր:











































