Saturday, 20 06 2026
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի

Ինչին է վերաբերել արտահերթ նիստի փակ հարցը. Երկու տարբերակ

Կառավարությունը նախօրեին արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգի երկու հարցերից մեկը եղել է փակ ռեժիմով քննարկման, իսկ զեկուցողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ինչն է եղել հարցը, բնականաբար, պարզ չէ, սակայն ենթադրելի է, որ խոսքը վերաբերել է փողին: Հարցն այն է, թե ինչ համատեքստում՝ փողի բացակայությա՞ն, թե՞ ֆինանսական որևէ վերաբաշխման, որի հասցեականությունը պահանջում է գաղտնիություն, քանի որ առնչվում է անվտանգության և պաշտպանության հարցերին:

Հայաստանում իրավական գործընթացները, իրավապահների ակտիվ աշխատանքը որոշակիորեն անուշադրության են մատնել պետության համար կարևորագույն ֆունկցիոնալ նշանակության, մասնավորապես տնտեսության կենսագործունեության հարցերը: Կենտրոնական բանկն, իհարկե, նախօրեին արձանագրեց, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսության ակտիվությունը եղել է սպասվածից ավելին: Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն էր սպասվածը: Բայց սպասվածից բացի, կա նաև հարաճուն մարտահրավերների խնդիրը, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն, այսպես ասած, «տեմպ» է հաղորդել, և այստեղ, իհարկե, Հայաստանն իրավունք չունի հետ մնալու, հետևաբար ունի անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն:

Խնդիրն այստեղ այն չէ, որ հետ մնալու դեպքում Ադրբեջանն անպայմանորեն անցնելու է ռազմական գործողությունների: Դա չափազանց բարդ և բազմաշերտ հարց է, ու բոլորն են թերևս հասկանում, որ պատերազմի ու խաղաղության խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ քաղաքական: Հետևաբար այստեղ լոկ ռազմական հավասարակշռությունը չէ հարց լուծողը: Հետևաբար Հայաստանը կարող է, այսպես ասած, այդ հավասարակշռության որևէ տարբերություն չեզոքացնել դիվանագիտական դաշտում Ռուսաստանի և Արևմուտքի, նաև Իրանի հետ աշխատանքով, նաև Վրաստանի հետ աշխատանքով:

Իհարկե, այստեղ անկասկած անմիջական օպերատիվ մասով առանցքայինը Ռուսաստանն է, Ռուսաստանին դաշնակցային պարտավորություններին «գամած» պահելը: Բայց դա հնարավոր է, երբ Հայաստանն ունենա սեփական ուժերին վստահություն: Իսկ այդ վստահությունը տվյալ պարագայում չի կարող լինել միայն իշխանության ինքնին բարձր լեգիտիմությունը, քանի որ այստեղ հարցը լինելով գլոբալ քաղաքականության կոնտեքստում՝ Հայաստանից պահանջում է մոտեցումներ, դիրքորոշում, մարտավարական և ռազմավարական պլանավորումներ: Այսինքն՝ դիվանագիտական դաշտում հավասարակշռությունն ապահովելը և ըստ այդմ՝ անվտանգությունն ու կայունությունը երաշխավորելը կախված է հենց այն հանգամանքից, թե իր պլանավորումներում Հայաստանը տոկոսային ինչ հարաբերակցությամբ է հիմնվում սեփական կարողությունների և պաշտպանունակության վրա, ու ինչ տոկոս է մնում արտաքին աջակցությանը:

Այստեղ է ահա, որ Հայաստանի համար հույժ կարևոր է ապահովել պաշտպանունակության սեփական կարողությունների հնարավորինս բարձր գործակից, ինչում այս պահին թերևս կա մի խնդիր: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոռուպցիոն որևէ պայմանավորվածություն և պարտավորություն չի գործում, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է նաև զինուժին, որի այսպես ասած՝ մատակարարումների որոշակի մասը ևս դրված է եղել այդ մեխանիզմների վրա: Եվ ուրեմն, եթե կոռուպցիոն սխեմաներ այլևս չկան, ուրեմն բանակը պետք է ամբողջությամբ անցնի պետական սխեմաների ներքո: Իսկ սա արդեն նշանակում է վերանայումներ, ֆինանսական հոսքերի վերաբաշխումներ և այլն, որոնց շնորհիվ կամ միջոցով է զինուժի մատակարարումների և սպառազինության խնդիրն ամբողջությամբ տեղափոխվում պետական դաշտ:

Խնդիրն այն է, որ միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա ինքնավստահ լինել արտաքին ուժային որևէ կենտրոնի, առավել ևս Մոսկվայի հետ հարաբերություններում՝ լինելով արդեն ոչ թե խնդրողի կարգավիճակում, որն առանց այդ օգնության չի կարող լուծել իր խնդիրները, այլ այսպես ասած՝ տեղեկացնողի, որ կան խնդիրներ, և որ Հայաստանն ի վիճակի է դրանք լուծել իր համար, բայց դրանք նաև խնդիրներ են այլոց, այդ թվում և առավել ևս դաշնակիցների, և նրանք պետք է մտածեն, որ անհրաժեշտության դեպքում օգնելու են իրենց, ոչ թե Հայաստանին, հետևաբար այդ օգնության դիմաց Հայաստանին պահանջներ ներկայացնելը անհեռանկար է: Այդ դեպքում է, որ ուժային արտաքին կենտրոնները և հատկապես Մոսկվան չեն տա այն հավանությունը, որին այդքան ձգտում է Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում