Channel 4 բրիտանական հեռուստաալիքը կադրեր է հրապարակել ապագա դրամատիկական «Brexit» ֆիլմից, որը պատմում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն նպաստած քաղաքական գործիչների մասին՝ գրում է fakty.ua-ը:
Brexit –ի գաղափարախոսական ոգեշնչողներից մեկի`Դոմինիկ Քամինգսի դերը կխաղա «Շերլոք» աստղ Բենեդիկտ Քեմբերբեթչը:

Դիմահարդարները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Բենեդիկտը հնարավորինս նմանվի իր խաղացած կերպարին, իսկ երկրպագուները դեռևս չեն կարողանում հարմարվել իրենց սիրելի դերասանի նոր իմիջին:








































