Հայտնի ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերի պաշտոնական YouTube հեռուստաալիքով հեռարձակվել է ամերիկացի երգչուհի LP աստղի (Lora Pergolizzi) հետ համատեղ տեսահոլովակ՝ գրում է lemonade.style-ն:

Երգչուհիները ներկայացրել են «N’oublie pas» («Մի մոռացեք») երգի տեսահոլովակը, որտեղ 56-ամյա Միլենը եւ 37-ամյա Լորա Պերգոլիցին ներկայացնում են քույրերի, ովքեր հիշում են իրենց մանկությունը հյուսիսային ծովի ափին և ուրախանում են հանդիպման համար:
Տեսահոլովակի ռեժիսորը Լորեն Բութոնն է, ով երկար տարիներ աշխատում է Միլեն Ֆարմերի հետ: Տեսահոլովակը նկարահանվել է Իսլանդիայում:










































