Հունիսի 28-ից 29-ը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանահայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:










































