Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թուրքիան խոսում է Ռուսաստանի անունից. Արիս Նալջի (տեսանյութ)

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայում Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, նույն հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կամուրջ» հաղորդման հեղինակ Արիս Նալջին, որն այս օրերին Հայաստանում է` պայմանավորված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցով:

– Պարոն Նալջի, բավականին երկար ժամանակ է, ինչ ակտիվացել են հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսակցությունները, բազում մեկնաբանությունների տեղիք տվեց նաև Դավութօղլուի ՀՀ կատարելիք այցը: Այժմ կարող ենք ամփոփել արդյունքները: Ի՞նչ էր տեղի ունեցածը:

– Թուրքիան Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ է, այս տարի էլ քսաներորդ տարին էր Սևծովյան միության, որը ղեկավարում էր Հայաստանը, և այսուհետ պետք է ղեկավարի Բուլղարիան: Այս պատճառով էին բոլոր արտգործնախարարները հրավիրված Հայաստան, ոչ միայն Դավութօղլուն, բայց երբ Դավութօղլուն մասնակցեց այս ժողովին, հայ-թուրքական հարաբերությունները դարձան ամենակարևոր հարցը: ՍԾՏՀ նիստից հետո Դավութօղլուն թուրքական մամուլի համար մամլո ասուլիս տվեց` ասելով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունները չորս տարի դադարի մեջ են եղել, բայց երկխոսությունը նորից սկսվել է իր այս այցով:

Նա նաև ասաց` թեև կողմերի ԱԳ նախարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հակասական մոտեցումներ ունեն, իրենք կարող են խոսել: Ինչպես Դավութօղլուն ասաց, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները շատ ավելի են լավացել չորս տարվա ընթացքում, սակայն սա քայլ է, որ հարաբերություններ կան, բայց այդ հարաբերությունների միայն տեսքն է, քանի որ ես չեմ կարծում, որ Դավութօղլուի դիվանագիտությունը պետք է հաջողվի 2015-ին ընդառաջ կամ միգուցե այլ ծրագիր լինի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի մասին: Մի որոշ ժամանակ առաջ Դավութօղլուն հարցազրույց տվեց թուրքական լրատվամիջոցներից մեկին`  բացելով աքսորի թեման: Թուրքական AKP կուսակցությունը մի ճանապարհ ունի` Դերսիմի   համար ցեղասպանություն և կամ մի ուրիշ բան է եղել, չի ասում, բայց ներողություն ինչ-որ ձևով խնդրում է, սա այս կուսակցության ձևն է: Հիմա էլ ոչ Էրդողանից, բայց Դավութօղլուից լսում ենք, որ կա աքսորի թեմա, բայց Ցեղասպանության թեմայի շուրջ դեռ պետք է տեսնենք, թե ինչ պետք է  կատարվի: Դավութօղլուն մշտապես ասում էր, թե հայկական սփյուռքը, որը ժամանակին Թուրքիայից է դուրս եկել, կարող է վերադառնալ իր հայրենիք, սակայն հայկական սփյուռքին Թուրքիա վերադարձնելու նրա այդ քաղաքականությունը  չի հաջողվել: Սփյուռքի համար նա ասում էր, թե  հայկական ողջ սփյուռքը Թուրքիայի սփյուռքն է, բայց ոչ մի բան չեղավ: Մենք  ոչ մի բան չտեսանք: Այո, փոքր-փոքր քայլեր կան, բայց միևնույն ժամանակ պետք է տեսնենք, որ պետությունը 1923-ից ի վեր իր միտքը Հայոց ցեղասպանության մասին փոխել է, ինչ կառավարություն էլ գա, նույն բանն է ասում, ժողովուրդը փոխվում է, իսկ պետությունը` շատ դժվար:

Սփյուռքի հետ աշխատանքի դրվագներ կան, որ հաջողվել են, բայց նույն բանը պետք է տեսնենք Հայկական սփյուռքի պարագայում: Եթե Դավութօղլուն հայկական սփյուռքին կանչում է իրենց հողեր, պետք է ասի, որ թող գան քվեարկեն, ապրեն Թուրքիայում, այն ժամանակ կառավարությունն ու   պետությունը պետք է հայթայթի այդ մարդկանց անվտանգությունը, որպեսզի գան ապրեն, նույնիսկ քրդերի հետ հեշտ չէ: Կառավարությունն  այդ հողը տալիս է, բայց հարյուր տարի  է այդ հողում քուրդ է ապրում, գալիս ասում ենք` հողս ետ տուր, ինքն ինչ պետք է անի` բնականաբար պետք է կռիվ լինի: Տեսնենք` այս ծրագիրը որքան պետք է հաջողվի: Պետք է նաև նշենք, որ Դավութօղլուի աքսորի մասին ասածները Թուրքիայի հարյուր տարվա պատմության մեջ առաջին անգամն է, որ լսում ենք, աքսորի մասին մի քանի բառ և ոչ թե վատ, այլ լավ բառեր: Տեսնենք` ինչ պետք է պատահի:

– Այսինքն` Դուք տեսնում եք միտում, որ միայն ներողությամբ ու աքսորի թեման բացելով Թուրքիայի իշխանությունները փորձում են  փակե՞լ Հայոց ցեղասպանության թեման:

– Չեմ կարծում: Այս ամենը փորձեր են: Տասնհինգ օր է, որ թուրքական թերթերը լուրեր էին տարածում ԼՂ հարցի մասին, այս ամենը փորձեր են: Սա AKP-ի բոլոր կառավարությունների ձևն է, նախ` մի բան կասեն, հետո… Դավութօղլուն ասաց, որ ոչ ինքը, ոչ ԱԳՆ որևէ ներկայացուցիչ ԼՂ-ի մասին որևէ բան չի ասել, ուստի թուրքական թերթերը սուտ են խոսում, բայց սա չի նշանակում, թե միտքը չկար: Նոր չեն խոսակցությունները ԼՂ երկու շրջանների հանձնման անհրաժեշտության մասին, միանգամից դուրս եկան, որ տեսնեն Հայաստանի արձագանքը, և Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը երբեք նախապայման չի ուզում, հայտարարություններ եղան, որ ոչ մի կառավարություն քաջություն կամ միտք չունի դուրս գալ շրջաններից:

ՍԾՏՀ նիստի ընթացքում մենք մեկ այլ բան տեսանք` Թուրքիան ուզում է ինչ-որ կերպ Հայաստանի հետ հարաբերություններ վերականգնել առանց սահման բացելու, և դա կարող  է առաջ գնալ: Սահմանի բացումը հիմա սեղանի վրա չէ: Թուրքիան ուզում  է ինչ-որ բան անել, բայց առանց սահման բացելու և տնտեսական հարաբերություններ ունենալով Հայաստանի հետ, երկխոսություն ծավալելով: Երկխոսության համար անհրաժեշտ չէ անպայման, որ արձանագրություններում ամրագրվածը տեղի ունենա, հիմա ավելի շատ խոսում են Ռուսաստանի համար, որովհետև Թուրքիան հասկացավ, որ Ռուսաստանն է Հայաստանին տիրողը: Եթե հիշում եք, Պուտինի ՀՀ այցին զուգահեռ` հայ-թուրքական սահմանի մի քանի հատվածում հայ զինվորները փոխարինվեցին ռուս զինվորներով, այսինքն` հայ-թուրքական սահմանի մի կեսն արդեն ռուս-թուրքական սահման է: Բայց նույն ժամանակ ավելի շատ ՌԴ-ի անունից է խոսում Թուրքիան, որպեսզի Ադրբեջանն էլ չկարողանա խոսել: Օրինակ`ոչ մի արձագանք չտեսա Ադրբեջանից Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման վերաբերյալ, ուրեմն մեծ եղբոր կողմից լուր է գնացել այնտեղ, որ չպետք է խոսել:

– Այսինքն`կարելի է  ենթադրել, որ հայ-ադրբեջանական հակամարտության երկխոսությունը տեղափոխվում է ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտ:

– Թուրքիան Ղարաբաղի հարցում պետք է ասի, որ Ադրբեջանի կողքին է, բայց ուղղակի չի ուզում ԼՂ հարցի լուծման մասին մի բան ասել, ավելի շատ իրենց շահի մասին են մտածում` եթե որևէ  առաջընթաց լինի, կարող են այս հարցն օգտագործել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի համար: Թուրք-ադրբեջանական հարաբերություններն արդեն լավ են իրենց համար: Առջևում Թուրքիայում նաև ընտրություններ են, և միշտ ընտրություններին ընդառաջ ակտիվանում են խոսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին, որպեսզի ի ցույց դրվի դա միջազգային հանրությանը: Տասնյակ տարիներ ենք մենք այդ խոսակցությունները լսում, բայց առաջքայլ չենք տեսել: Ինձ համար առաջքայլ է, որ լսում ենք «աքսոր» բառը: Պետք է տեսնենք թուրքական համա՞յնքն էլ շատ դեմ չպետք է լինի աքսորի և ցեղասպանության: Արդեն հինգ տարի է` Թաքսիմ հրապարակում հանրահավաքներ են անցկացվում, և դրանք ավելի ակտիվ են լինելու ապագայում: Թուրքական ՀԿ-ները ցանկանում են կանչել սփյուռքից, ցանկանում են մասնակիցներ հրավիրել հարյուրամյակին կազմակերպվելիք ցույցի համար, տեսնենք` ինչ պետք է պատահի:

– Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ հայ-թուրքական սահմանի բացման հարց չկա Թուրքիայի իշխանությունների օրակարգում:

– Դա կարող  է լինել որոշ ծրագրերից հետո և հարցեր լուծելուց հետո, այդ հարցերը լուծելուց առաջ պետք է նաև այլ հարցեր լուծեն, նախ պետք է խոսեն, առաջին անգամ է, որ չորս տարի հետո իրար տեսան, առաջին անգամ է, որ խոսակցություն սկսվեց, այս խոսակցությունը պետք է երկխոսության վերածվի, երկխոսությունը դիվանագիտության, որի արդյունքում սահման պետք է բացվի: Սահմանի բացումը վերջին հարցն է, քանի որ տնտեսապես այդ սահմանը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի, Հայաստանի համար կարևոր է: Մի քանի տարվա ապագայում սահմանի բացում չկա: Սահմանը եթե բացվի, Թուրքիայի քրդական հատվածը կզարգանա, քրդական հատվածն է, որ Հայաստան պետք է ուղարկի ինչ-որ բան, հարաբերություն ունենա Հայաստանի հետ, Թուրքիան ուզում է քրդական հարցը լուծել, նոր քրդական սահմանի հարցը լուծել: Իմ կարծիքով` սրա համար է, որ սահմանի բացման հարցը չկա օրակարգում: Մի ժեստի համար մի քանի անգամ կարող  է բացվել, բայց մի ժեստ պետք է լինի, ոչ թե մասնավոր ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում