Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտնել է, որ դեմ չէ, եթե ԱՄՆ առաջնորդ Դոբալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման վայր Հելսինկին ընտրվի։ Այս մասին հաղորդում է Politico պարբերականը։
«Ֆինլանդիան միշտ պատրաստ է իր լավ ծառայությունն առաջարկել, եթե այդ մասին խնդրեն»,-ասել է Սաուլին։
Ավստրիական ԶԼՄ-ներն, իրենց հերթին, հայտարարել են, որ ԱՄՆ և ՌԴ առաջնորդների համար հանդիպման հարթակ կարող է Վիեննան լինել։








































