Եգիպտոսցի ֆուտբոլային մեկնաբան Աբդրահիմ Մուհամեդ Նեգմը մահացել է 2018 թվականի Աշխարհի առաջնությանը Եգիպտոսի հավաքականի երրորդ խաղի հեռարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
Աբդրահիմ Մուհամեդ Նեգմը մեկնաբանել է ազգային հավաքականի հանդիպումը Սաուդյան Արաբիայի հետ։

Եգիպտոսցի ֆուտբոլիստները երրորդ անգամ են տապալվել՝ մրցակիցներին զիջելով 1։2 հաշվով։
Խաղի ժամանակ, երբ Եգիպտոսի հավաքականը սկսել է տանուլ տալ, Աբդրահիմ Նեգմայի մոտ սրտի նոպա է սկսվել, ինչի արդյունքում նա մահացել է։








































