Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ս.թ. հունիս ամսին քամու և տեղացած կարկուտի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին և մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:









































