Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Այս փուլում հակառակորդի հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի. ՊԲ հրամանատար․ «Հետք»

Սահմանային իրավիճակի մասին Hetq.am-ը զրուցել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ:

Պրն. Մնացականյան, նորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներում, Դուք հիմա էլ, զրույցի ընթացքում, անընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանի վրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածի տեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հարձակում լինի: Ւնչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։

– Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են, ըստ տեսանյութերի` դրանք, կարծես, մեծ չափերի չեն։

– Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր  զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն`, դա մեզ թույլ է  տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաեւ դիտարկում ենք տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ձեռք բերած նոր զինատեսակները, նորից խոսում են ռազմական գործողություններով Արցախը «ազատագրելու» մասին։ Հայտնի է արդեն, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդ զինատեսակներին դիմակայելու, դրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։

– Այո, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաեւ` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաեւ նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետեւում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի եւ «Պոլոնեզի» դեմ՝ մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։

Մենք էլ ենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ անում։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ զենքերի արդյունավետությունը նվազեցնենք մեր զորքերի վրա ներգործության ընթացքում։

Իսկ Արցախի բանակը նոր զինատեսակներ ձեռք չի բերու՞մ։

– Մենք էլ ենք ձեռք բերում։ Չթվարկեմ, մենք էլ ունենք նոր հրթիռներ, ունենք միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Խտությունները, քանակներն ենք ավելացրել։ Հետախուզական միջոցներն են ավելացել, հակառակորդի շարժերը, տեխնիկան վաղ հայտնաբերելու համար՝ անկախ եղանակային պայմաններից, կրակի կառավարման նոր միջոցներ ենք ձեռք բերել։

Այսինքն` հակառկորդի այդ հրթիռները կարո՞ղ եք խոցել։

– Այո, մեր հակաօդային պաշտպանության ուժերի խնդիրներից մեկն է դա, եւ ի վիճակի ենք դրանք խոցել։

Ասացիք, որ նրանք խորքերում հետախուզություն են անում անօդաչու սարքերով, իսկ Արցախի բանակը կարողանու՞մ է հետախուզություն անել հակառակորդի թիկունքում, խորքերում։

– Իհարկե, մենք երբեք չենք դադարեցրել, թե´ մոտակա տարածքներում, թե´ խորքերում,  եւ թե´ ցերեկը, թե´ գիշերը այսպիսի հնարավորություններ ունենք։ Իրենց ունեցածին մերը ոչնչով չի զիջում տեխնիկական բնութագրերով։

Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։

– Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում