Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՓՊ-ն այսօր մեր երկրում մնացել է մի առանձին միավոր նախկին իշխանությունների ներքո․ փաստաբան

«Փաստաբանների պալատը այսօր մեր երկրում մնացել է մի առանձին միավոր նախկին իշխանությունների ներքո։ Ցավոք, Արա Զոհրաբյանը շարունակում է առաջնորդվել հին տրամաբանությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիտարկումներին։

Հիշեցնենք, որ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի դիտարկում էր ներկայացրել փաստաբանների ու լրագրողների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի մասով։ «Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա»,- գրել է փաստաբանը:

«Արա Զոհրաբյանը առաջնորդվում է հին տրամաբանությամբ, երբ որ բոլոր հարցերը լուծվում էին մեկ անձի՝ Սերժ Սարգսայի կողմից, և կարևոր չէր, թե այդ հարցը ով է բարձրացրել։ Ինչ է տեղի ունեցել, սոցցանցերում քննադատել են այս կամ այն փաստաբանին և մեկ լրատվամիջոցի, որը Արա Զոհրաբյանը, չգիտես՝ ինչու, փորձել է վերագրել գործող իշխանություններին»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախկինում կոնկրետ իր մասով բազմաթիվ քննադատություններ, վիրավորական արտահայտություններ են հնչել, պատվիրված հոդվածներ են եղել, բայց այդ ժամանակ Արա Զոհրաբյանը ոչ մի ձայն չէր հանում, ոչ մի մտահոգություններ չեն հնչել։

Նշենք, որ Արա Զոհրաբյանի հաջորդ մտահոգությունը վերաբերում է ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից վերջին օրերին իրականացվող գործողություններին։ Ըստ ՓՊ նախագահի՝ մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար:

«Ես, որքանով որ տեղյակ եմ, Արա Զոհրաբյանը քրեական դատավարության մասնագետ չէ և հավանաբար դրա համար է նման տեսակետ հնչեցերլ, որովհետև սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չի և Սահմանադրությամբ թույլատրվում է անձի սեփականություն մուտք գործել, եթե կա դատարանի որոշում։ Եթե կա դատարանի որոշում, ապա ցանկացած տարածքում կարելի է խուզարկություն իրականացնել։ Տվյալ դեպքում ոչ թե Արա Զոհրաբյանը պետք է մտահոգություն հայտնի, այլ տվյալ գործերով փաստաբանները, եթե նման անհրաժեշտություն են տեսնում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արա Զոհրաբյանը միշտ հայտնվում է իրավիճակներում, երբ չի կողմնորոշվում՝ ում կողմը պահել։ «Բայց ՓՊ նախագահը պետք է ձեռնպահ մնա նման հայտարարություններ անելուց, որը վերաբերում է ամբողջ Պալատին, Պալատի անունից է»։

 Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում