Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

Գլխավոր դատախազը հանձնարարական է տվել

ՀՀ գլխավոր դատախազը հունիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում հանձնարարել էր միջազգային փորձի ուսումնասիրությամբ 10-օրյա ժամկետում նախապատրաստել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների, այդ թվում՝ այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ և միջոցներ ձեռնարկել վերջինս մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու ուղղությամբ:

Ի կատարումն այդ հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դրա ընդունման հիմնավորման հետ միասին հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ «Փաստաթղթեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում՝ դրա շուրջ հանրային լայն քննարկումներ ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանավորման ժամկետները երկարացնելու պրակտիկայում հանդիպող, նաև այլընտրանքային խափանման միջոցների ներդրման հետ կապված գործնականում հանդիպող, ինչպես նաև հնարավոր նոր խնդիրների համակողմանի կարգավորման նկատառումով նախագիծն առավել հղկելու, կատարելագործելու, ինչպես նաև հետագա համատեղ քննարկումներն ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գործընկեր մասնագիտական շրջանակների, քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով նախագծի վերաբերյալ ակտիվորեն ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կդառնան մանրամասն քննարկման առարկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում