ԵԿՄ-ում խնդիրները շատ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը:
«89թվականից ինքս երկրապահ եմ եղել: 94-ից եղել եմ Շենգավիթի բաժանմունքի նախագահ: Վերջին ժամանակներս խնդիրները շատ էին: Միանձնյա ղեկավարումը բերեց այս ամենին: Հոկտեմբերի 27-ից հետո մենք կարողացանք պահել ԵԿՄ կառույցը: Հասկանում եմ էմոցիաները ժողովրդի, բայց կատարվածի համար մենք մեղավոր չենք: մանվելը իմ մարտական ընկերն է, կուզե, որ ապացուցվի, որ ինքը մեղավոր չէ, քանի որ այս ամենը ինձ համար ողբերգություն է»,-նշեց Մխիթարյանը:









































