ԵԿՄ-ում անցկացվում է վարչության արտահերթ, դռնփակ նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը:
«Պիտի ստեղծվի նոր վարչություն, վարչության անդամներ, ոչ թե միանձնյա կառավարում»,- կարծում է Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալ Աբրահամ Քամալյանը:
«Էսօրվա դրությամբ մարդիկ նորից ուզում են դառնալ ղեկավարներ, բայց իրենց չի հաջողվի: Ով պատերազմի միջով է անցել, էդ տղերքն են լինելու ղեկավարներ: Սայադին, Ջերմուկի Համոյին, Ռոստամին, էլի տղերք կան, որ ամեն տեղից կարելի է ընտրել, որպեսզի ամեն մեկն իր ռայոնին տիրություն անի, ոչ թե միանձնյա լինի: Էնքան վիրավորներ կան, որ սաղն էլ նեղության մեջ են, ոչ մեկին օգնություն չի եղել»։- ասաց Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալը:











































