Կրիշտիանու Ռոնալդուի 23-ամյա սիրելին և նրա դստեր մայրը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իր կատարյալ կազմվածքով հայտնվել է Women’s Health-ի շապիկին:
Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն շարունակում է զարմացնել: Անցած տարվա նոյեմբերին նա ֆուտբոլիստին պարգևել է դուստր, իսկ ծննդաբերությունից գրեթե անմիջապես հետո նա արագ վերականգնել է կազմվածքը: Մոդելը Instagram-ում ակտիվորեն կիսվում է իր մարզումներով՝ ցուցադրելով իր կատարյալ ձգվածությունը և ճկունությունը: Ռոդրիգեսի աշխատանքը գնահատել է Women’s Health ամսագրի իսպանական տարբերակը: Ջորջինան դարձել է համարի գլխավոր հերոսուհին և զարդարել ամսագրի շապիկը: Լուսանկարում գեղեցկուհին ցուցադրում է իր ձիգ ազդրերը և գայթակղիչ հետույքը:
Ըստ շշուկների՝ շատ շուտով Ջորջինան կդառնա 33-ամյա Կրիշտիանուի պաշտոնական կինը: Օրերս Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մոդելը ցուցադրել է իր շքեղ նշանադրության մատանին:











































