Լոնդոնյան գեյ–շքերթի նախաշեմին, որը տեղի է ունենալու հուլիսի 7-ին, դիջեյ Fat Tony-ն Adidas բրենդի և ԼԳԲՏ կողմնակիցների խմբի հետ համատես մարզակոշիկների ձևափոխված տարբերակն է թողարկել՝ նվիրված սեռական փոքրամասնություններին։ Այս մասին գրում է Vogue ամսագիրը։
Պարբերականի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնիֆուլուին, ինչպես նաև Քեյթ Մոսին, Նաոմի Քեմփբելին, Էլթոն Ջոնն, Ֆարել Վիլյամսին, Մարկ Ջեյքոբսին և Դեվիդ Բեկհեմին առաջարկել են սեփական դիզայնը մտածել adidas Samba մոդելի համար, որն առաջին անգամ թողարկվե է 1950-ական թվականներին։

«Adidas-ի հետ ես ցանկանում էի ինչ որ բան ստեղծել, որը կարտացոլեր այսօրվա իրականությունը՝ առանց պիտակների մարդու նոր հայեցակարգով»,– պատմել է դիջեյ Fat Tony-ն այս գաղափարի մասին։
«Կատարյալ աշխարհը դա առանց քննադատությունների աշխարհն է»,– հայտարարել է Նաոմի Քեմփբելը։

«Կատարյալ աշխարհի համար իմ հիմնական բաղադրիչը ծիծաղն է։ Եթե բոլորը շատ ծիծաղեն, աշխարհն ավելի լավը կդառնա»,– ավելացրել է Էդվարդ Էննիֆուլը։
Adidas Samba նոր տարբերակները ցուցադրվելու են HENI Gallery պատկերասրահում, Լոնդոնի կենտրոնում, համասեռամոլների շքերթի ընթացքում՝ հուլիսի 4-10-ը։









































