Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է 2016 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատավարությունը: Պաշտպաններն այսօր միջնորդություններ ներկայացրեցին այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի և Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ:
Նրանց համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել նաեւ «Մեծն Տիգրան» եւ «Հատուկ գունդ» ազատամարտիկների միությունները:










































