Եվրախումբը Հունաստանին վերջին՝ 15 մլրդ եվրո տրանշը կհատկացնի։ Դրանից հետո երկիրը կսկսի դուրս գալ մակրոֆինանսական օգնության ծրագրից։ Այս մասին հաղորդում է ԵՄ մամուլի ծառայությունը։
«Հունաստանը ֆինանսական օգնության ծրագրից դուրս է գալիս ավելի ուժեղ տնտեսությամբ, որն իրականություն է դարձել հարկային-բյուջետային բարեփոխումների շնորհիվ։ Կարևոր է շարունակել այդ բարեփոխումները, որոնք կայուն տնտեսական աճի համար հիմք են ապահովում՝ զբաղվածությունը բարձրացնելով և աշխատատեղեր ստեղծելով, ինչն, իր հերթին, լավագույն երաշխիքն է ապագա բարգավաճ Հունաստանի համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք․ նախորդ 6․7 մլրդ եվրո տրանշը Հունաստանին վարկի համար Եվրոխումբը հունվարին է համաձայնեցրել։








































