Հյուսիսային Կորեայի մամուլը աջակցել է հատուկ ռազմական տրիբունալի որոշումը՝ մահապատժի ենթարկել Չան Սոն Տհեկին՝ «հակահեղափոխության, հակակուսակցական և խմբակային գործունեության համար»:
Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, այդ որոշումը «վկայում է, որ ժողովուրդն և երկրի բանակը վճռական են՝ մինչև վերջ նվիրված լինելու Կորեայի աշխատավորական կուսակցությանը»: Մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվել է այն հավատը, որ «Կորեայի աշխատավորական կուսակցությունը՝ Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ, և կորեական հեղափոխությունը կհաղթեն՝ չնայած բազմաթիվ դժվարություններին, փորձություններին և նրանց առջև ծառացած զանգվածային խնդիրներին»: Հենց այդ պատասխանատու ժամանակաշրջանում Չան Սոն Տհեկի խմբավորումը, որը անդրկուլիսային երկակի խաղ էր խաղում, համարձակվեց մարտահրավեր նետել կուսակցությանը:
«Կորեայի աշխատավորական կուսակցությունը խստորեն կպատժի նրանց, ովքեր կհամարձակվեն ոտնձգություն կատարել կուսակցության, պետության, ժողովրդի շահերի դեմ»՝ նախազգուշացնում է գործակալությունը:
Ոչ ոք «չի կարողանա կանգնել Կորեայի աշխատավորական կուսակցության, բանակի և ժողովրդի ճանապարհին, որոնք հաջողությամբ շարժվում են առաջընթացի ուղով՝ երկրի գերագույն ղեկավար Կիմ Չեն Ինի հովանու ներքո»,- նշվում է պարբերականում:











































