Նյու Յորքի դաշնային դատարանը պարտավորեցրել է Mastercard-ին ու Visa-ին 5.7 մլրդ դոլար վճարել մանրածախ վաճառք իրականացնող ընկերություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վճարային համակարգերի դեմ ավելի վաղ մեծ թվով առևտրային ընկերություններ խմբակային հայց էին ներկայացրել: Հայցը վերաբերում է գնումների դիմաց քարտային վճարումների դեպքում գանձված վճարներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վճարային համակարգերը պետք է 7.2 մլրդ դոլար վճարեն, սակայն այնուհետև գումարի չափը նվազել է, քանի որ մի շարք ընկերություններ դուրս են եկել հայցից և պատրաստվում են անհատական հայցեր ներկայացնել:










































