Wednesday, 10 06 2026
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան

Երկրի վրա դրախտ չկա. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի այսօրվա խմբագրականում գրել է.

Ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Պա­տասխանը պարզ է՝ ոչ մի տեղ: Հայաստանը, ինչ­պես և աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տե­ղում, ես էլ և ինձ նման հարյուր հազարավոր մար­դիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ապրե­լու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների:

Դրախտ, ինչպես հայտնի է, այս երկրագնդի վրա ոչ մի տեղ չկա: Դժոխք էլ չկա: Հրեշտակներ ու սատանաներ [Գյումրիի նախկին քաղաքապետը կասեր սատանեք) նույնպես չկան՝ ոչ ներքին քա­ղաքական կյանքում, ոչ էլ միջազգային ասպարե­զում խաղացողների մեջ: Վերցնենք թեկուզ մեր «ռազմավարական գործընկերոջ» հետ կապված պատմությունը:

Ռուսաստանը ճնշում է գործադրում հարևանների վրա, որպեսզի վերջիններս հավատարմություն պահպանեն իր նկատմամբ՝ կարծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հա­րաբերությունները իր նկատմամբ անհավատարմու­թյան դրսևորում են: Ինձ թվում է՝ դա իրականու­թյան սխալ ընկալում է, խորհրդային, կայսերական մտածողության կարծրատիպ: Բայց, ասացեք խնդ­րեմ, երբ 1960-ականների սկզբին Կուբան ցանկա­նում էր կոմունիզմ կառուցել, արդյոք դա դո՞ւր էր եկել Միացյալ Նահանգներին, և արդյոք այդ գեր­տերությունը ամեն ինչ չէ՞ր անում, որպեսզի իր քթի տակ կոմունիստական երկիր չլինի:

Տասնամյակներ շարունակ Կուբան դիմադրում էր ԱՄՆ-ի ճնշմանը, որը Ռուսաստանի ճնշումից որևէ ձևով չէր տարբերվում, գուցե ավելի դաժան էր՝ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսեր: Կոմու­նիզմը այդպես էլ չկառուցվեց, քանի որ դա թեև գեղեցիկ, բայց ուտոպիստական գաղափար է, սա­կայն կուբացիների դիմադրությունը բոլոր դեպքե­րում հարգանքի է արժանի, և այդ երկրի քաղա­քացիները վաստակել են ազատ ապրելու իրա­վունք, իսկ Միացյալ Նահանգները, կարծես թե, հաշտվել է այդպիսի հարևանի գոյության հետ:

Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում հրեշներ և հրեշտակներ չկան: Կան լավ կամ վատ դիմադրողներ, կամ ընդհան­րապես չդիմադրողներ: Իսկ դիմադրելու ունակու­թյունը կախված է բազմաթիվ գործոններից՝ իշխա­նության լեգիտիմությունից, նրա ունակությունից՝ բացատրել, թե հանուն ինչի քաղաքացիները պետք է զրկանքներ կրեն, քաղաքական և մտա­վոր վերնախավի ադեկվատությունից և այլն: Կա՞ այդ ամենը Հայաստանում, թե՞ չկա՝ դատեք ինք­ներդ:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում