ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարների մի մասը հանդես է գալիս ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու օգտին: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Նման առաջարկությամբ, մասնավորապես, հանդես է եկել Ռիկ Լեգեթը, ով գլխավորրում է Սնոուդենի հանցագործությունները հետաքննող ԱԱԳ հանձնաժողովը: Պաշտոնյայի կարծիքով՝ հնարավոր ներումը թույլ կտա «առևտուր» սկսել նախկին աշխատակցի հետ: Այդ դեպքում Վաշինգտոնը կարող է հավակնել բոլոր գաղտնի փաստաթղթերի վերադարձին, որոնք գտնվում են վերջինիս մոտ:
Լեգեթի հետ համաձայն է նաև ԱԱԳ տնօրեն Քիթ Ալեքսանդերը: «Մենք չենք ցանկանոմ, որպեսզի ինչ-որ մեկը ևս նման կերպ վարվի. նա փաստաթղթերով փախավ Հոնկոնգ և Մոսկվա՝ իմանալով, որ արդյունքում կարող է պայմանավորվել ԱՄՆ իշխանությունների հետ»,- ասել է նա:
ԱԱԳ աշխատակիցները կարծում են, որ ներումը թույլ կտա կանխել հետագա արտահոսքը:










































