«ՀԺ»-ն գրում է. «Նույնիսկ պետական պաշտոնյաներն արդեն չեն թաքցնում, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կարձանագրվի գների աճ։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է առաջին անհրաժեշտության սննդամթերքին։
Պաշտոնական որևէ մարմին դեռ չի հաշվարկել, թե որքան կկազմի գների աճը։ Բայց արդեն կան փորձագիտական որոշ վերլուծություններ, ըստ որոնց՝ միայն ՄՄ-ին անդամակցելու «շնորհիվ» ներկրվող սննդամթերքը, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության,կթանկանա առնվազն 7-8 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների պարագայում գնաճը կկազմի մինչև 12 տոկոս։ Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ մաքսային սակագները համահունչ են արևմտյան մոդելին, և մաքսատուրքի առավելագույն չափը 10 տոկոս է։ Մինչդեռ Մաքսային միությունում գործող մաքսատուրքերը հասնում են մինչև 25 տոկոսի։ Եթե հաշվի առնենք, որ ներկայումս Հայաստան իրականացվող ներկրումների միայն 24 տոկոսն է բաժին ընկնում ՄՄ երկրներին, ապա գների նման աճի սպասումները առավել քան իրական են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:







































