Tuesday, 16 06 2026
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

ԼՂՀ ԱԱԾ ղեկավար Քոչարյանը սպառնացել է «Ազգային վերածնունդ» կուսակցությանն անդամագրվածներին

Ստեփանակերտի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Վերջին օրերին ինձ անընդհատ զանգում են Ազգային վերածնունդ կուսակցության անդամներ տարբեր գյուղերից և հայտնում, որ իրենց հրավիրում են գյուղապետի մոտ և հարցնում կուսակցության անդամակցության մասին:

Հայտնում են նաև, որ գյուղապետերին այցելում են ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում կուսակցականների մասին, ապա սկսվում է տարբեր տեսակի ճնշումները կուսակցականների վրա: Ես նոր հեռախոսով խոսացի Դաշուշենի գյուղապետի հետ, վերջինս տեղեկացրեց, որ իրեն «վերևից են» նման ցուցումներ տվել: Գյուղապետը հաղորդեց, որ իրենց գյուղում չեն իմացել, որ կուսակցությունը «հակակառավարական է», այլ բնակիչներն ուղղակի հավանել են կուսակցության ծրագիրը, մասնավորապես՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման և գյուղական աղքատության կրճատման բաժինը: Գյուղապետն ինձ հետ զրույցում հաստատեց, որ իրեն այցելել են ԼՂՀ ԱԱԾ-ից՝ ԱՎԿ դաշուշենցի անդամների ցուցակով հանդերձ: Օրեր առաջ նման դեպք եղել էր նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում:

Մեր կուսակցությունը վերջին շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալում և հանդես գալիս հայության ինքնիշխանությունը սահմանափակող գործողությունների դեմ: Ամենևին զարմանալի չէ, որ ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր փորձում է իրեն հատուկ մեթոդներով վախեցնել կուսակցությանն անդամագրված բնակիչներին: ԼՂՀ ԱԱԾ-ն ղեկավարում է Վիկտոր Քոչարյանը, խորհրդային տարիներին ադրբեջանական ՊԱԿ-ի աշխատակից, որը ժամանակին ակտիվորեն գործել է Ղարաբաղյան շարժման դեմ: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս գործիչը և նրա ղեկավարած ծառայությունը կրկին ակտիվացել է հայության ինքնիշխանության համար պայքարող ուժերի դեմ:

Եթե Վ. Քոչարյանը կամ նրա ծառայակիցները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող են հրաժարվել իրենց պաշտոններից և հիմնել կուսակցություն կամ անդամագրվել իշխող կուսակցություններից մեկին, ոչ թե փորձեն գործել այնպես, ինչպես 80-ականների վերջերին կամ 90-ականների սկզբներին: Այն ժամանակ ձեզ ներեցին, հիմա գուցե այդպես չստացվի:

Հիշեցնում եմ Վիկտոր Քոչարյանին, որ ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները ենթակա են հարգանքի բոլորի կողմից, ինչ պաշտոն էլ նա զբաղեցնի: Եթե որոշ մարդկանց համար դեռ թանկ են Ադրբեջանին մատուցած ծառայությունները և Արցախում իրենց պահում է միայն կերակրատաշտին մոտ լինելը, ապա խորհուրդ եմ տալիս գոնե ենթարկվել այն օրենքներին և Սահմանադրությանը, որն Արցախի ժողովուրդն է ընդունել: Անտեսելով այս ամենը՝ դուք ինքներդ ձեզ դնում եք օրենքից դուրս՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Քաղաքացիների՝ քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություններին անդամագրվելու իրավունքը սահմանադրորեն հաստատված և համընդհանուր ճանաչում ստացած նորմ է: Եթե ոմանք դեռ չեն կարողանում հաղթահարել խորհրդային մտածելակերպը, ապա մեր կուսակցությունը պատրաստ է հատուկ նրանց համար Արցախի Սահմանադրության և սահմանադրական իրավունքի վերաբերյալ դասընթացներ կազմակերպել: Եթե հայության ինքնիշխանության դեմ տարվող վերջին ժամանակների քաղաքականությունը ոգևորել է այս մարդկանց, ապա իմացեք, որ ձեր ոգևորությունը հանգցնելու, հայության ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստ ուժեր դեռևս կան:

Միևնույն ժամանակ կոչ եմ անում ԱԱԾ բոլոր այն ծառայակիցներին, որոնք չեն աշխատել խորհրդային/ադրբեջանական ՊԱԿ-ում, որոնց համար թանկ է ազգային անվտանգությունը և հայ ազգի ինքնիշխանությունը, լինեն սկզբունքային և չկատարեն հակասահմանադրական հրամաններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում