«Ես չեմ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ եղել այս շենքում: Եվ մեր պառակտման պատճառը եղել է Մանվելը, իսկ իշխանություններն էլ երևի նրան Երկրապահի նախագահ էին դրել հենց դրա համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ իրենք հիմա վերադարձել են, որ մաքրեն ամոթը Երկրապահի վրայից. «Ես չեմ ուզում, որ ժողովուրդն ուրիշ աչքով նայի Երկրապահին: Պետք է վարչության կազմից մաքրենք բուֆետչիկներին, գյուղապետերին, և վարչության կազմում ընտրենք իսկական կռվող հրամանատարներին, որոնց ուսերին է եղել պատերազմը»:
Նա նշեց, որ հիմա բոլոր ջոկատներն ու կառույցները ցանկանում են համալրել մի դրոշի տակ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































