Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Վարչական տուգանքների վճարման գործում խախտումների պատճառով պետությանը 606 մլն դրամի վնաս է հասցվել

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական քրեական գործը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների մի շարք սեփականատերեր, այդ թվում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք հանդիսանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների սուբյեկտ, խաբեության եղանակով խուսափելու համար վճարել վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ խախտումները կատարվել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 89 ֆիզիկական անձանց կողմից: Ելնելով այս տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցներն ավելի քան 40 հազար խախտում­ների համար նշանակված տուգանքների գումարները, որը կազմում է 375.527.825 ՀՀ դրամ, արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այդ խախտումների համար վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Փաստացի պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ 89 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Նշված բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, ինչպես նաև ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշված ուսումնասիրության արդյունքում սա հանցագործությունների նույն հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվող թվով 6-րդ քրեական գործն է: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել և քննվում են ևս 5 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 231մլն դրամ (հարուցված բոլոր քրեական գործերով՝ ընդհանուր ավելի քան 606 մլն դրամ):

Ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվող՝ պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունների, այնպես էլ ՀՀ ՀՔԾ վարույթում գտնվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննության շրջանակներում դատախազական ներգործության համապատասխան միջոցներ են կիրառվում վերոնշյալ ոլորտում հանցավոր դրսևորումների, կազմակերպաիրավական և այլ բնույթի խախտումների ողջ ծավալը, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև իրավասու պետական ծառայողների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:

Այս շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթոր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Ոստիկանապետին՝ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված իրավախախտումներին նպաստող գործոնները վերացնելու, այդ նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու և անհրաժեշտ այլ միջոցները ձեռնարկելու առաջարկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում