Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված խնդիրները չեն վերացել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Դուք լսել եք վարչապետի հայտարարությունը, որ պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է: Մենք առաջիկայում մանրամասն վերլուծության պետք է ենթարկենք համակարգը և ներկայացնենք առաջարկություն: Հիմա ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթեւացվի այն անձանց բեռը, որոնք պարտադիր կուտակային համակարգում են»:











































