Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ մրցավեճում Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաներն այս արտագնա խաղում հաղթանակ տոնեցին 2:1 հաշվով և դուրս եկան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ` խմբային մրցաշարում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստն ամբողջությամբ մասնակցեց հանդիպմանը:






































