«Բարսելոնա»-ն հաշվել է, թե մոտավոր որքան ծախսեր կպահանջի նոր մարզադաշտի կառուցումը:
Ինչպես հաղորդում է Football Espana-ն, կատալոնական ակումբը պետք է գտնի ավելի քան 1 մլրդ եվրո, որպեսզի կառուցի նոր մարզադաշտ:
Իսպանական գրանդը 2 տարբերակ ունի. առաջինը` «Կամպ Նոու»-ի վերակառուցումն է (մոտավոր ծախսերը` 500-600 մլն), 2-րդը` նոր մարզադաշտ շահագործման հանձնելը (մոտավոր ծախսերը` 1,2 մլրդ):
Տեղեկացվում է, որ 2014 թվականի հունվարին կայանալիք ակումբի ընդհանուր ժողովի ժամանակ այս հարցին լուծում կտրվի:









































