Իտալիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից տեղեկատվության հավաքումն ապօրինի է: Այդ մասին L`Espresso ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Միլանի դատախազի տեղակալ Արմանդո Սպատարոն:
«Եթե ԱՄՆ-ի կողմից գաղտնալսման հայտարարությունները ճշմարիտ են, իսկ ես հիմքեր չունեմ դրանց չհավատալու համար՝ հաշվի առնելով որ ԱՄՆ-ի կողմից հերքում տեղի չի ունեցել, ապա դրանք ապօրինի գործողություններ են: Իտալիայում առանց դատարանի թույլտվության տեղեկատվության հավաքումն ապօրինի է»,- հայտարարել է նա:
Սպատարոյի խոսքերով՝ Իտալիան ինքն է դիմում նման միջոցների, բայց ոչ ԱՄՆ-ի նման անկանոն ձևով, այլ միայն իսկական կասկածյալների նկատմամբ և որոշակի ժամանակահատվածում:
«Միլիարդավոր տեղեկատվական տվյալների հավաքումն արդյունավետ չէ: Դա ժամանակի ու ռեսուրսների իզուր վատնում է»,- վստահ է Սպատարոն:









































