Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ կհանդիպի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է «եվրոմայդանի» կողմնակիցներից մեկը Կիևի Անկախության հրապարակի հարթակից:
«Երեկոյան նրանք պետք է մեզ մոտ գան և զեկուցեն՝ արդյոք իրենց հաջողվե՞լ է իշխանություններին հասցնել մեր պահանջը, և ասեն, թե ինչ պատասխան է տվել ընդդիմությունը»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը:
«Սվոբոդա», ՈՒԴԱՌ, «Բատկիվշչինա» կուսակցությունների առաջնորդներ Օլեգ Տյագնիբոկը, Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկն արդեն հայտարարել են, որ հանդիպելու են նախագահի հետ:
«Մենք հանդիպում ենք Յանուկովիչի հետ, որպեսզի նրան փոխանցենք ձեր պահանջները, Մայդանի պահանջները: Առաջին հերթին դա վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, երկրորդ՝ խաղաղ ցույցը ցրելիս մեղավորներին պատժելուն, և վերջապես մենք պահանջում ենք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,- ասել է Յացենյուկը:









































