1940-1950-ական թվականներին ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի վետերաններին բուժելու նպատակով լայնորեն կիրառվել է լոբոտոմիան՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Լոբոտոմիան վիրաբուժական վիրահատություն է, որի ժամանակ տեղի է ունենում ճակատային բիլթը այլ հատվածների հետ կապող հյուսվածքների հատում, ինչը հանգեցնում է հիվանդի ավելի հանգիստ պահվածքի: Վիրահատության արդյունքում հիվանդը կարող է ունենալ նաև ինքնագիտակցության և զգացմունքայնության կորուստ:
The Wall Street Journal-ն առաջին անգամ է հրապարակել նյութեր, որոնց համաձայն՝ 1943թ. ԱՄՆ վետերանների նախարարությունը հոգեկան խնդիրներ ունեցող վետերաններին խորհուրդ է տվել անցնել այդ վիրահատության միջով: Բուժման նման անսովոր միջոցն օգտագործելու գաղափարը նախարարության բժիշկների մոտ առաջացել է այն բանից հետո, երբ նրանք ականատես են դարձել վիրահատության, որն անցկացրել է լոբոտոմիան քարոզող ամերիկացի հոգեբույժ Ուոլթեր Ֆրիմենը:
1946թ. հուլիսին ԱՄՆ առողջապահության նախարար Ֆրենկ Հայնսը հաստատում է բժշիկների առաջարկը: Հաշվետվությունում ասվում է, որ վիրահատությունները, որոնք հատուկ որակավորում չեն պահանջում, համապատասխան դեպքերում անցկացվում են մասնակի անզգայացման միջոցով:
Հաջորդ 10 տարիների ընթացքում, երբ գործել է ծրագիր, դրա միջով անցել է շուրջ 2000 մարդ: Բուժման նման մեթոդը դադարել է կիրառվել 50-ական թվականներին:








































