Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը թողարկել է իր առաջին պաշտոնական հավելվածը iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ հայտնում է Engadget պորտալը: Ծրագիրը ստեղծվել է Random House ընկերության հետ համատեղ և կոչվում է Snapshots of the Universe:
4.99 դոլարով օգտատերերին առաջարկվում են ֆիզիկայի մասին տարրական գիտելիքներ ստանալ: Մասնավորապես, օգտատերերը կիմանան ծանրության ուժի, հարաբերականության տեսության և սև խոռոչների մասին:
iTunes-ում ծրագրի նկարագրության մեջ ասվում է, որ հավելվածը բացատրում է մեր տիեզերքը վերահսկող սկզբունքները՝ հասարակ և ուրախ փորձերի միջոցով:








































