Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մեկ գիշերում խաբվածները

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը այսօր Երևանում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններով Թուրքիան խաբել է Հայաստանին: Դավթյանը հայտարարել է, որ Հայաստանը երկրորդ անգամ չի խաբվի:

Սա կարելի է գրեթե սենսացիոն հայտարարություն համարել: Սենսացիոն նախևառաջ այն պատճառով, որ փաստորեն Հայաստանը շարունակում է խաբվել՝ հայ-թուրքական արձանագրությունները պահեով իր խորհրդարանում: Հայաստանը չի վավերացրել այդ արձանագրությունները՝ հայտարարելով, թե գնդակը Թուրքիայի դաշտում է, սակայն այդ արձանագրություններից հետ չի կանչել նաև իր ստորագրությունը, և արձանագրությունները նույնիսկ Ազգային ժողովի օրակարգից հանված չեն, ԱԺ-ից հետ կանչված չեն:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե խաբվել են և հիմա այլևս չեն խաբվի, ինչպես ուզում է ասել ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, այլ, ըստ էության, շարունակում են խաբվել և կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ արձանագրությունները կմնան խորհրդարանում, և դրանց տակ կմնա Հայաստանի ստորագրությունը:

Իսկ եթե Հայաստանի իշխանությունները չորս տարի առաջ խաբվելով, ըստ էության, մինչև հիմա շարունակվում են խաբվել, ապա հայտարարությունները, թե այլևսլ չեն խաբվի, ուղղակի մանկամսուրի տարիքի երեխաների համար են: Հակառակ դեպքում հարց է ծագում՝ եթե Թուրքիան արձանագրություններով խաբել է Հայաստանին, ինչո՞ւ են չորս տարի անց Հայաստանի իշխանություններն արձանագրությունները մասունքի նման պահում իրենց դարակներում և չեն հրաժարվում Հայաստանի համար անընդունելի բովանդակությամբ այդ թղթերից:

Եվ սա՝ այն ամենից հետո, ինչը Հայաստանի իշխանությունները մի քանի տարի առաջ ներկայացնում էին որպես Հայաստանի նախաձեռնողականություն և մեծ ձեռքբերում: Հայտարարում էին, որ Հայաստանն աշխարհի համար դարձել է առավել կանխատեսելի և վստահելի գործընկեր:

Իրականում պարզվում է, որ Հայաստանը ոչ կանխատեսելի է և ոչ էլ ծիծաղելի, Հայաստանին կարելի է խաբել ընդամենը մեկ գիշերվա մեջ: Իրականում Հայաստանի իշխանությունները ոչ թե խաբվելուց են դադարում, այլ պարզապես իրենք էլ Հայաստանում իրենց հասարակությանը, Հայաստանի քաղաքացիներին են խաբում:

Դրա վառ վկայությունը ընդամենը մի քանի օր առաջ Պուտինի՝ Հայաստան կատարած այցն ու դրա ընթացքում բացահայտված գազային աֆյորան էր: Այդ մի այցը բացահայտեց, թե ինչպիսի բազում դիրքերում և բազմաթիվ անգամներ են Հայաստանի իշխանությունները խաբել սեփական ժողովրդին: Նրանց խաբեության արդյունքում Հայաստանի ուսերին ավելացել է 300 միլիոն դոլար պարտք, որը Հայաստանը Ռուսաստանին վճարեց ազգային գույքի հերթական մասով՝ Հայաստանի գազային ողջ ենթակառուցվածքները ամբողջությամբ հանձնելով Ռուսաստանին: Իսկ սեփական ժողովրդին խաբում են միայն այն իշխանությունները, որոնք իրենք խաբված են զգում իրենց միջազգային հարաբերություններում: Ով խաբվում է դրսում, հետո խաբում է տանը. այդպես է ոչ միայն կենցաղում, այլ նաև մեծ քաղաքականության մեջ:

Այսինքն՝ սեփական ժողովրդին խաբում են կա՛մ դրսում խաբվող, կա՛մ էլ այդ ժողովրդի շահերին դավաճանող իշխանությունները: Եվ այսօր մնում է պարզել, թե Հայաստանի իշխանությունները հատկապես ո՞ր մեկն են: Թե՞ երկուսն էլ միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում