Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Լևոն Խեչոյանին Հայաստան տեղափոխելու համար ՀՀ նախագահականն ու կառավարությունը դեռևս քայլեր չեն ձեռնարկել

ՀՀ նախագահի և կառավարության լրատվական ծառայություններից առայժմ չկարողացան հստակ տեղեկատվություն տալ, թե արդյոք այս մարմինները որևէ քայլ կձեռնարկե՞ն անվանի արձակագիր Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար:

Լևոն Խեչոյանը բուժման նպատակով այդ երկրում է գտնվում հոկտեմբերի կեսից: Նրա վիճակը, սակայն, չի բարելավվում: Մոտ երկու շաբաթ առաջ նրան կրկին վիրահատել են: Գրողը ևս մեկ անգամ Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել, ամիսներ առաջ:

«Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական վիճակն օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս նրան անկողնային վիճակում տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, որն արձակագրի մտերիմ ընկերն է:

Մ.Մանուկյանը նաև նշել է, թե, Խեչոյանի վիճակի մասին տեղեկացնելով՝ նպատակ ունի իրազեկել պատկան մարմիններին: «Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,- գրել է նա:

Թե՛ կառավարությունից, թե՛ նախագահականից որևէ կոնկրետ բան չպատասխանեցին, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկե՞լ են կամ մտադի՞ր են ձեռնարկել անվանի արձակագրին Հայաստան տեղափոխելու համար: Մշակույթի նախարարության հասարակայնության լրատվական ծառայությունից այսօր մամուլին ընդամենը փոխանցել են, թե «նախարարը տեղյակ է խնդրին, և այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում», սակայն չի հստակեցրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն:

Տեղեկացնենք նաև, որ Լ.Խեչոյանին պետք է տեղափոխեն անկողնով, և դա բավականին մեծ խնդիր է Գերմանիայում միայնակ գտնվող նրա ընտանիքի համար: Ընդ որում՝ արձակագրի հետ այդ երկրում են նրա կինն ու որդին: Բանն այն է, որ նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այն ավիաընկերության հետ, որի միջոցով նա պետք է Հայաստան վերադառնա:

«Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, թե անհրաժեշտ է ինքնաթիռի սրահից հանել որոշ նստատեղեր, որ հնարավոր լինի արձակագրի անկողինն այնտեղ տեղավորել: Բացի դրանից՝ ավիաընկերությունները պայման են դնում, որ նման դեպքում նրան պետք է ուղեկցեն նաև բժիշկ և բուժքույր: Իսկ այդ ամենն ապահովելու համար անհրաժեշտ է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական օժանդակություն:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա մայիսին Լևոն Խեչոյանը չընդունեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան շնորհված ՀՀ նախագահի շքանշանը: Նա ասել էր, թե չի կարող ընդունել այն, երբ այս չափի արտագաղթ կա երկրում, և երբ իր «եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»: Ազատամարտիկն ինքը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմում և եղել է Սասուն Միքայելյանի ջոկատի անդամ: Նախկինում` 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, Լևոն Խեչոյանը մերժել էր իշխանության` մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավերը` ասելով, թե երկրում քաղբանտարկյալների առկայության փաստն իրեն թույլ չի տալիս իշխանության հետ գնալ նման հանդիպման:

Իսկ ՀՀ իշխանությունները այս դեպքում խուսափել են նրան օգնել: Մինչդեռ այս տարի նախագահական ընտրություններից հետո կառավարությունը 20 մլն դրամ հատկացրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին՝ նրա նկատմամբ կատարված մահափորձի հետևանքով վիրավորված ձեռքը նույն Գերմանիայում բուժելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում