Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դեկտեմբերի 13-ին առանց նախազգուշացման նոր ալբոմ է թողարկել. այն հասանելի է iTunes-ի գնորդներին: R’n’B-ի աստղի թվով 5-րդ ստուդիական ալբոմը կոչվում է հենց նրա անունով՝ Beyoncé, և պարունակում է 14 թրեք:
Ալբոմը բնորոշվում է որպես «վիզուալ»՝ ամեն երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել:
Երգերի ձայնագրման աշխատանքներում ներգրավված են հիփ-հոփի նրա գործընկերները՝ ամուսինը՝ Ջեյ Զին, Դրեյքն ու Ֆրենկ Օուշենը: Ներկայումս Beyoncé-ն iTunes-ում հնարավոր է գնել միայն ամբողջությամբ՝ ներառյալ բոլոր թրեքները, սակայն ավելի ուշ՝ դեկտեմբերին, ծրագրվում է կոմպոզիցիաները սկսել վաճառել առանձին-առանձին:
Երգչուհու նախորդ ալբոմը կոչվում է «Չորս» և լույս է տեսել 2011թ.:








































