Հրուշակագործական արտադրանքը, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, բաղկացած է 1 տոննա գլազուրից, 200 կգ կոնֆետից ու մեկ քառորդ տոննա խմորից:
152 տուն, 65 գյուղ, 5 գնացք և անգամ մետրոյի ստորգետնյա կայարան: Ահա այս ամենը՝ ուտելի Gingerbread գյուղի մասերը, պատրաստել է նյույորքցի խոհարար Ջոն Լովիչը: Այս յուրօրինակ խոհարարական կոնստրուկցիան այն դարձնում է երբևէ ստեղծված հրուշակագործական խոշորագույն ստեղծագործությունը:
Gingerbread-ը բաղկացած է միայն ուտելի սննդային բաղադրամասերից: «Շինարարությունը» խոհարարին արժեցել է մի քանի հազար դոլար:
Գյուղը մինչև հունվարի 12-ը կցուցադրվի Նյու Յորքի գիտության սրահում, այնուհետ այցելուները կփորձեն մի կտոր պոկել գյուղից:











































