Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի վերականգնման ժամկետների մասին:
«Ջերարդը բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Այդ ընթացքում նա նա վերակագնողական ծրագիր կանցնի: Հուսով եմ՝ Սթիվենը կկարողանա շարք վերադառնա սպասվածից շուտ:
Տեսնենք՝ այս ժամանակահատվածում ինչպես հանդես կգանք առանց նրա: Հենդերոնը նույնպես վնասվածք ուներ, բայց նրա հետ այժմ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է Ռոջերսը:







































