Friday, 12 06 2026
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»

«Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ը դրա մեջ է»

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ 2014թ. պետական բյուջեն սոցիալական է: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ՕԵԿ-ի հիմնական առաջարկությունները կառավարությունն ընդունել է, իսկ կուսակցության ծրագրերը դեռևս կոալիցիոն պայմանագրի ստորագրման ժամանակ են ներառվել կառավարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում:

Մարգարյանը նշեց, որ «պարտադիր» բաղադրիչի հետ կապված՝ կենսաթոշակային նոր համակարգի առթիվ Սահմանադրական դատարան բողոքարկելն ընդդիմադիրների իրավունքն է, և այդ առումով ինքն ըմբռնումով է մոտենում գործընկերների մտադրությանը: ՍԴ հետ ՕԵԿ-ական պատգամավորը քանիցս առնչվել է՝ տարբեր օրենքների հետ կապված՝ գազի սակագների հարցով, երբ իրեն հաջողվել է դատը շահել, և շուրջ ութ տոկոս գազի գինն իջել է, ՍԴ-ում վիճարկել է համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մանդատից հրաժարվելու հարցը, երբ որոշում է կայացվել, որ բացի առաջին երեք համարից` մյուս պատգամավորները, խմբակցությունից դուրս գալու դեպքում, պետք է վայր դնեն մանդատը: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով շատ կարևոր է երաշխիքը, որը տալիս է պետությունը: Պետք է կարողանանք բարեփոխումներ անել, որպեսզի երաշխիքները հստակ լինեն: Կարծում եմ՝ փոփոխությունները կլինեն առաջին վեց ամսում»,- ասաց նա՝ նաև նշելով, որ կսպասի ու կհետևի՝ ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՕԵԿ դերը քաղաքական կյանքում ինչպիսի՞ն է, ի՞նչ կշիռ ունի այդ ուժը: Ի պատասխան՝ Մարգարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ կարևոր դերակատարություն է ունեցել քաղաքական կյանքում. «Չթվարկեմ մեր արած գործերը: Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ը դրա մեջ է: Կա՛մ նախաձեռնել է, կա՛մ դրա թիկունքում է»,- նշեց պատգամավորը: Նա տեղեկացրեց, որ շարունակական է լինելու ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման գործընթացը: 62 հազար ավանդատու արդեն ստացել է ավանդները, սակայն աղետի գոտում անօթևանները դեռևս քիչ չեն, ուստի հաջորդ տարի ևս 1000 ընտանիք ապահովվելու է բնակարանով:

ՕԵԿ-ական պատգամավորը նշեց՝ իրենց շնորհիվ է, որ ավելացան ծնվող երրորդ, չորրորդ երեխայի համար հատկացվող գումարները: Խոսելով Դավութօղլուի այցի մասին՝ Մարգարյանը նշեց, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաքելությունը տնտեսական փոխգործակցությունն է, և բոլոր քննարկումների ժամանակ իրենց կողմից առաջին պլան են մղվում տնտեսական հարաբերությունները: «Բայց ի՞նչ տնտեսական համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ կազմակերպության անդամ երկրներից մեկը շրջափակում է իրականացնում այդ կազմակերպության անդամ մյուս երկրի նկատմամբ: Դիվանագիտական տեսանկյունից ավելի ջերմ ընդունելության Դավութօղլուն չէր էլ կարող արժանանալ: Որևէ քայլ պետք է կատարվեր` գոնե փակ սահմանների մասին պետք է խոսեր: Թուրքիան վաղ թե ուշ պետք է հրաժարվի հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել Արցախյան խնդրի հետ, և դա անի ոչ թե խոսքով, այլ գործուն քայլերով»,- համոզմունք հայտնեց բանախոսը:

Հարցին՝ ինչու ՕԵԿ երիտթևը նույնպես դուրս չեկավ և չմիացավ Դավութօղլուի այցի դեմ իրականացված բողոքի ակցիային, Մարգարյանը դժվարացավ պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում