«Բավարիա»-ն պայմանավորվածություն ունի MLS աստղերի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին, փոխանցում է լիգայի պաշտոնական կայքը:
Խաղը կկայանա 2014 թվականի օգոստոսի 6-ին` Պորտլենդում: Նմանատիպ խաղերի անցկացումը ավանդական է դարձել` Չեմպիոնների Լիգայի գավաթակիր ակումբն արդեն երրորդ անգամ է խաղալու MLS աստղերի հավաքականի դեմ:
Ավելի վաղ այդպիսի հանդիպումներ են անցկացրել «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նշենք, որ «Բավարիա»-ի մասնակցությամբ խաղի հեռարձակման իրավունքներ են ձեռք բերել հեռուստաընկերություններ աշխարհի 130 երկրներից:





































