Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ հիանալի է զգում իրեն իր ներկայիս ակումբում: Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականի հարձակվողը նախկինում հանդես էր գալիս կատալոնական ակումբում և մադրիդյան ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
«Իմ ծառայություններով հետաքրքրված էին բազմաթիվ ակումբներ: Բայց իրավունքներս ձեռք բերելու ամենամեծ ցանկությունը հայտնել «Ատլետիկո»-ն, ուր տեղափոխությունից առաջ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասաց ինձ, որ ակումբն իր առջև ամենաբարձր նպատակներն է դնում:
Ինչ վերաբերում է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը «Բարսելոնա»-ի դարպասը խփած իմ գոլին, ապա ես չէի կարող չտոնել այն: Դա շատ տգեղ կլիներ երկրպագուների առջև, քանի որ ես առաջին գոլս հեղինակեցի «Ատլետիկո»-ի կազմում»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:





































