«Սանթոս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալիոն, ով ներկայումս գլխավորում է «Սան-Պաուլու»-ն, վստահ է, որ ժամանակի ընթացքում «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կդառնա:
Հիշեցնենք` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել «Սանթոս»-ում, որտեղից էլ նրա ներուժին ծանոթ է Ռամալիոն:
«Նեյմարը հարմարվեց «Բարսելոնա»-ի փիլիսոփայությանը բավականաչափ արագ: Կատալոնացիների և «Սանթոս»-ի խաղը տարբերվում է: Նեյմարը ցուցադրում է իր խաղը, ինչը ենթադրում է մրցակցի դարպասի գրավում: Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանում նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը կլինի, իսկ մի քանի տարի անց` լավագույնն աշխարհում»,- նշել է մասնագետը:








































