Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը զայրացել է. անվտանգության աշխատակիցները կերել են ընկուզեղենը, որը դրվել էր Բուքինգեմյան պալատում հատուկ նրա և նրա ընտանիքի անդամների համար: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է հինգշաբթի՝ Լոնդոնում News of the World թերթի լրագրողների դեմ անցկացվող դատավարության ժամանակ: Նրանց մեղադրում են հայտնի մարդկանց, այդ թվում՝ թագավորական ընտանիքի անդամներին ապօրինաբար լրտեսելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Թերթի թղթակից Քլայվ Գուդմանը 2005 թվականին էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել այն ժամանակ գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցող Էնդի Քոուլսոնին: Նրանք երկուսն էլ գործով անցնում են որպես մեղադրյալներ: Նամակում մանրամասներ են եղել պալատական կյանքի մասին, որոնք ինչ-որ նկատառումներով չեն հրապարակվել: Նամակից որոշ հատվածներ մեղադրող Էնդրու Էդիսն ընթերցել է որպես ապացույց թագավորական ընտանիքին լրագրողների լրտեսման:
Լրագրողը գրել է նաև, որ թագուհին բաժակի վրա նշում է կատարել՝ տեսնելու, թե ինչպես է «գոլորշիանում» բաժակի պարունակությունը:









































