Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ակումբի երկրպագուները կարող են հպարտանալ թիմի ելույթներով:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Յուրգեն Կլոպի սաներն առավելության հասան «Մարսել»-ի նկատմամբ և մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
«Հնարավոր է, մենք արեցինք անհնարինը: Հպարտանում ենք մեր խաղով, չնայած չկարողացանք օգտագործել մեր բոլոր շանսերը: Կարևորը հաղթանակն է: Կարող էինք առաջին կամ երրորդ տեղը զբաղեցնել խմբում: Իհարկե, մեզ համար կարևոր էր առաջին տեղում լինել: Չէ՞ որ «Բորուսիա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից է»,- նշել է Մխիթարյանը:









































