Այժմ ոչ ոք չի զարմանա, երբ երկնաքերների տանիքները որպես թռիչքուղիներ կամ լողավազաններ օգտագործվեն, սակայն չինացի ֆերմեր Պեն Կինգենը 4-հարկանի տան տանիքին բանջարանոց է հիմնել: Բանջարանոցի տարածքը 120 ք/մ է: Անցած տարի այս փոքր տարածքում ֆերմերը կարողացել է 400 կգ դդում աճեցնել՝ ավելի շատ, քան հողի վրա:
Այս տարի նա տանիքին բրինձ է աճեցնում: Պեն Կինգենը ծրագրում է իր ընտանիքի բրնձի պահանջարկը բավարարել դրանով: Իր բանջարանոցի բարձր բերքատվությունը չինացին բացատրում է նրանով, որ դրա համար լավ հող է ընտրել: Դրանից բացի, լավ հիդրոմեկուսացումը կանխում է ջրի կորուստը:
Նշենք, որ Չինաստանում շատ դժվար է տանիքները որպես բանջարանոց օգտագործելու թույլտվություն ստանալ:












































