Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Իբրահիմ Աֆելայը և Դանի Ալվեսը լքել են թիմի՝ վնասվածքներ ունեցող խաղացողների շարքը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ այսօր ֆուտբոլիստներն անցկացրել են իրենց առաջին մարզումն անհատական ծրագրով և մոտ օրերս կմիանան ընդհանուր խմբին:
Հիշեցնենք, որ Աֆելայը վնասել էր ազդրը, իսկ բրազիլացին սրունքի մկանների վնասվածք էր ստացել:






































