«Մոնակո»-ն և «Ռեալ»-ը շարունակում են բանակցությունները մադրիդյան ակումբի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի շուրջ:
Football365.fr-ի փոխանցմամբ` «Մոնակո»-ի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը հանդիպում է ունեցել «Ռեալ»-ի ղեկավարի` Ֆլորենտինո Պերեսի հետ: Կողմերը գրեթե համաձայնության են հասել գործարքի շուրջ, որի արժեքը 25 մլն եվրո է կազմում:
Նշվում է նաև, որ «Մոնակո»-ն ցանկանում է որքան հնարավոր է շուտ պաշտոնապես ձևակերպել գործարքը:







































