«Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեն, ով վնասվածքի պատճառով բաց է թողել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ հանդիպումը, վեսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին հայտնում է Tmw:
Այդպիսով, «Ուդինեզե»-ի ավագը կարող է խաղադաշտ դուրս գալ կիրակի` «Տորինո»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Դի Նատալեն 17 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և 5 գոլի հեղինակ դարձել:








































