Wednesday, 10 06 2026
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար պետք է մշակել ցանկացած տեսակի իրավական ձևաչափ. Ռայներ Մորել (տեսանյութ)

ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար պետք է մշակել ցանկացած տեսակի իրավական ձևաչափ: «Մետրոպոլ» հյուրանոցում մեկնարկած՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» թեմայով երկօրյա համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ խոսելով «Երկբևեռ Արևելյան գործընկերությո՞ւն: Գործընթացն առաջ մղելու եղանակները» թեմայի շուրջ:

Նա նախ ողջունեց նման համաժողովների կազմակերպման նախաձեռնությունը, ապա ասաց, թե կցանկանա պարզաբանել՝ ինչ ասել է երկբևեռ: Նրա կարծիքով՝ ՀՀ-ն ներկայումս, չունենալով ԽՀԱԱԳ պայմանագիրը, գտնվում է մեկ այլ դասակարգում, Մոլդովան և Վրաստանը, որոնք նախաստորագրել են ԽՀԱԱԳ-ն, մեկ այլ, իսկ Ուկրաինան նախաձեռնել էր, բայց չստորագրեց Վիլնյուսում, և մենք չգիտենք, թե ինչպիսին են լինելու զարգացումները, միգուցե ապագայում ստորագրեն այլ տեքստ, միգուցե մշակվի ներկայիս տեքստը: Իսկ Բելառուսի դեպքը ինչ-որ չափով ՀՀ-ի նման է, քանի որ Բելառուսն արդեն ՄՄ անդամ է Ղազախստանի հետ միասին:

«ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է միանալ ՄՄ-ին, և այս առումով այս երկու երկրները գտնվում են նույն տիրույթում, իսկ Բելառուսը շատ ավելի հեռու է գտնվում ինչ-որ տեքստի ստորագրումից: Ղազախստանի դեպքում էլ տեքստ չկա: Տարբեր երկրներ կան՝ տարբեր կարգավիճակներով, չեմ կարող տեսնել տարբեր դասակարգումներ, և սրանք ամբողջը վերաբերում են գործընթացներին: Նախաձեռնելը սկիզբն է, մյուս քայլը պետք է լինի ստորագրելը, և ընդհանրապես՝ ամբողջ գործընթացն է կարևոր: ՀՀ-ն գտնվում է այդ գործընթացում:

Վերապահումներ ունեմ՝ ասելով երկբևեռ գործընկերություն. սա գործընկերություն է, տարբեր բևեռներ կան: ԵՄ-ն Արևելյան գործընկերության միջոցով փորձում է հասանելի լինել ավելի սերտ համագործակցության համար. դա շատ կարևոր է:

Ներկայում ԱլԳ գաղափարն է լինել հարմարեցված ԵՄ-ին, բայց դեռևս չանդամակցել, տալ հնարավորություն, որպեսզի ժամանակակից ստանդարտները հասանելի լինեն: ԵՄ-ն ԱլԳ շրջանակներում մշակել է ԱՀ և ԽՀԱԱԳ գործիքները: Սա համաձայնության մի մոդել էր, որոնք մենք չենք կարող իրարից տարանջատել, սա փաթեթ էր. ԱՀ-ն քաղաքական հատվածն էր, կարևոր հատվածը: Այդտեղ կային սկզբունքներ, որոնք պետք է որդեգրեին համաձայնագրին միացող պետությունները՝ օրենքի գերակայություն, ՄԻ պաշտպանություն, ժողովրդավարական հաստատությունների բարելավում, կոռուցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակություն: Իսկ ԽՀԱԱԳ-ն ավելի տնտեսական բնույթի փաստաթուղթ է:

ԵՄ-ն ցանկանում է, որ գործընկերներն ավելի մոտ լինեն Եվրոպային, ավելի ծանոթ լինեն ԵՄ արժեքներին: Դրանով է պայմանավորված այն, որ համագործակցության առաջին փուլի համար մշակվեց գործողությունների պլան ՝ կենսաչափական անձնագրերի ներմուծում և վիզային ռեժիմի դյուրացման խնդիր, նաև՝ ռեադմիսիայի պայմանագիրը: Երկրորդ փուլը վերաբերում էր վիզային ռեժիմի ազատականացմանը, իսկ մյուս փուլը շատ ավելի կարևոր կլիներ»,- նշեց նա:

Անդրադառնալով «ինչպե՞ս խթանել գործընթացը» հարցին՝ ասաց, որ պետք է մշակել ԵՄ-ՀՀ հարաբերությունների ցանկացած տեսակի իրավական ձևաչափ, որը կունենա իր էությունն ու նշանակությունն այն բարեփոխումների վերաբերյալ, որոնք ՀՀ-ն ուզում է շարունակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում